Կալանավորված քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը երախտիքի խոսքեր է հայտնել երեկ իր տարեդարձը շնորհավորողներին ու իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացա ծննդյանս օրվա կապակցությամբ ձեր հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների մասին, որոնց համար շնորհակալ եմ։
2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդ' սովորաբար ուրախ օրը այլևս աչքիս չի երևում... Առավել ևս՝ այս տարի։
Եվ պատճառը բանտախուցը չէ։ Պատճառը Արցախում ստեղծված աղետն է, 120.000 հայրենակիցներիս գոյության պայքարը' իմ փոքրիկ սանիկ Անդրեյից մինչև իրենց օջախներում ինձ հյուրընկալած տատիկ-պապիկներ, արցախցի իմ գործընկերներից մինչև անծանոթ, բայց ի բնե հարազատ մարդիկ։ Խնդրում եմ, պինդ մնացեք։ Աստված պահապան բոլորիդ։
Կյանք' Արցախին»,-գրել է Աշոտյանը։