Աշխարհահռչակ ձեռներեց, գիտնական և բարերար Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակին՝ այն որակելով որպես սարսափեցնող։ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում գրառմանը կից Աֆեյանը նաև կիսվել է թեմայի շուրջ Asssociated Press գործակալության հոդվածով։
«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ՝ ես Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային», - գրել է Աֆեյանը՝ վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որն արձանագրել էր՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։