Եվգենի Պրիգոժինի եւ «Վագներ ՄՌԿ»-ի շատ համակիրներ ծաղիկներ եւ մոմեր են բերում Սանկտ Պետերբուրգում «Վագներ ՄՌԿ կենտրոն»-ի մոտ։

«Ֆոնտանկա»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշահամալիրի մոտ օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 5-ին քիչ մարդ է եղել, մեծ մասը ցրվել է ժամը 2-ի սահմաններում:

Ոմանք չեն հավատում, որ Եվգենի Պրիգոժինը մահացել է։

Օգոստոսի 23-ին Embraer Legacy մասնավոր բիզնես ջեթը, որը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր ուղեւորվում, վթարի է ենթարկվել Տվերի մարզում։ Ավիավթարի փաստով քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 263-րդ հոդվածով՝ «երթեւեկության անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում»։