Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը երկու երկրների ժողովուրդներին կռվեցնելու աղետալի ծրագրեր չունի։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ ու խնդիր չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլինի հենց Հայաստանի համար»,- ասել է Զախարովան։