Երևանի ավագանու երեկ կայացած ընտրություններին ՔՊ-ն ստացել է 75 հազար 463 ձայն։

Armlur.am-ը համեմատական է անցկացնում նախորդ տարիների հետ։

2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294․092 քվե։

2018 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում Երևան քաղաքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 290․439:

2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևան քաղաքում ստացել է 181․180 քվե:

Այս թվերը ցույց են տալիս, թե տարեց տարի որքան է նվազում ՔՊ ընտրողների թիվը։