Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ինչպես հայտնել ենք, Ալիևի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալիևի և ՌԴ նախագահի միջև։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունից։

Զրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը նշել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։

Պուտինն ընդգծել է հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։