2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10 Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ:
Թշնամին սեպտեմբերի 27-ից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը:
Ադրբեջանի ԶՈւ-ն, Արցախի դեմ պատերազմի ողջ ընթացքում կիրառել է չթույլատրված զինատեսակներ։
Աղետալի պատերազմի արդյունքում ունեցանք ավելի քան 3800 զոհ, ավելի քան 200 հոգու գտնվելու վայրը դեռ անհայտ է։
Կորցրեցինք Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։