Այսօր ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, թե իբր «Հայաստան» խմբացկության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը «հրաժարվել է ընդունել» բռնի տեղահանված արցախցիներին։

 
 

 «Ծովասար» հյուրանոցային համալիրը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ լուրը կատարյալ տուտ է և չի համապատասխանում իրականությանը։

 

«Ստեղծման օրից մինչև այսօր Սևանի ափին գործող «Ծովասար» հյուրանոցն աշխատել է սեզոնային ռեժիմով և ամեն տարի դադարել է հյուրեր ընդունել հոկտեմբերի 1–ից՝ ձմեռային պայմանների բացակայության պատճառով։

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին մեզ օգնության խնդրանքով դիմած արցախցիներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Կեցության կարիքներ ունեցող ընտանիքները մեր հոգածությամբ տեղավորվել են Ծաղկաձորի և Դիլիջանի մեր գործընկեր հյուրանոցներում» ,– ասված է հաղորդագրության մեջ։