Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված 100.617 անձ արդեն Հայաստանում է, Արցախից Հայաստան ևս 97 անձ է ժամանել։ Այս մասին կառավարության հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշեց, որ Հակարիի կամուրջը այս պահին հատել է 21.191 տրանսպորտային միջոց, հաշվառում է անցել 91.918 անձ․ «Տեղահանված երեխաներից 9-ը վերակենդանացման բաժանմունքում են, 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա ունենք»,-ասաց նա։