Էստեղ, Ստրասբուրգում, եվրոպական կառույցներում, Նիկոլին ասում են՝ «մեր տղան», ինչպես ժամանակին ասում էին Սահակաշվիլուն ու հիմա ասում են Զելենսկուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Էստեղ շատ լավ գիտեն, որ Նիկոլը Հայաստանը վերածել է ավտորիտար ծայրագավառի ու ժողովրդավարություն, մարդու իրավունք, խոսքի ազատություն ձեւակերպումները Հայաստանի դեպքում Էժեն Իոնեսկուի աբսուրդի ժանրից են։
Իմ բոլոր զրուցակիցները մեկ րոպե անգամ չեն կասկածում, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, բայց՝ էդ մասին շատ ավելի բաց կխոսեն ու Նիկոլի իշխանության ավտորիտար մռութը կջարդեն էն ժամանակ, երբ իրենց տղան (Նիկոլը) իր միսիան ավարտած կլինի։
Էդ ժամանակ Աշոտյանը տեղում կդառնա Եվրոպայի թիվ մեկ քաղբանտարկյալներից մեկը, Արմենին կխնդրեն, որ այս շենքում ելույթ ունենա ու նրան կծափահարեն։
Բայց էդ ժամանակ արդեն Հայաստան կարող է չլինել»։