«Ես ամեն օր ստանում են թվերը, թե Լեռնային Ղարաբաղից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, այս պահի դրությամբ մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել»։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուզում ենք, որ բոլորն, առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն Հայաստանում: Այո, ես նորից կրկնում եմ, որ մեր քաղաքականությունն է, որ ամեն ինչ անենք՝ բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Ինչպես ասացի, 2500 մարդ է դուրս եկել, ես հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում իրենց բարեկամներին, որ ինչ-որ ժամանակ անցկացնեն այնտեղ ու վերադառնան», - ասաց Փաշինյանը։