Ֆրանսիան 1 միլիոն եվրո կփոխանցի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ Հայաստանում Արցախից տեղահանվածներին օգնելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք ՊՀԾ հայաստանյան ներկայացուցչության էջից.

«Հպարտությամբ հայտարարում ենք Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարի և Ֆրանսիայի ԱԳ նախարարի' Նյու Յորքում ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի' ՊՀԾ' Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին ուղղված 1 մլն եվրոյի չափով ներդրման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։