ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունները տևել են երեք ժամ։ Այդ ընթացքում առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք երեք ժամ զրուցեցինք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ։ Խնդիրները շատ են՝ տնտեսություն, ֆինանսներ, քաղաքական փոխգործակցություն, միջազգային հարթակներում համատեղ աշխատանք»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ «որոշ մանրամասնությամբ» շոշափվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Պուտինը Սի Ծինփինին տեղեկացրել է նաև «ուկրաինական ուղու վրա» իրավիճակի մասին։ «Ամեն ինչ մանրամասն ներկայացնելու համար անհրաժեշտ էր ևս երեք ժամ»,- եզրափակել է ՌԴ նախագահը։
Հոկտեմբերի 18-ին Պեկինում կայացել են Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունները։ Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ առաջնորդները շփվելու են նեղ ձևաչափով։