Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով պայմանավորված՝ շուտով Երեւանում շահագործման կհանձնվի ավտոբուսի համար Հերացի փողոցում առանձնացված հերթական գիծը: Այս մասին նշվեց այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Փոփոխությունն իրականացվում է հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների թիվն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փոխադրամիջոցների քանակը:
Այս պահին իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ: