Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան նոյեմբերի 6-ից 8-ը Տոկիոյում կմասնակցի G7-ի արտգործնախարարների հանդիպմանը։

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Տոկիոյում կայանալիք հանդիպումը հնարավորություն կտա քննարկել.

▪️Իրավիճակը Իսրայելում և Պաղեստինի տարածքներում, Գազայի հատվածում խաղաղ բնակչության կարիքներին արձագանքելու և միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտությունը:

▪️Հետագա երկարաժամկետ աջակցություն Ուկրաինային, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների իրականացում և դիվանագիտական ներգրավվածություն՝ առաջ տանելու նախագահ Զելենսկու առաջարկած խաղաղության բանաձևի շուրջ միջազգային կոնսենսուսը:

▪️ Իրավիճակը Հարավային Կովկասում և արդար ու կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ հարգելով միջազգային իրավունքը և պետությունների տարածքային ամբողջականությունը։