Հայաստանի սամբոյի հավաքականի առաջատար Բորիս Շատվերյանը Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց, իսկ մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով.

«Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր այստեղ էին ու աջակցում էին մեզ: Երրորդ գոտեմարտի ժամանակ թուլանում էի, բայց լսելով ձեր ձայները՝ ուժ էի գտնում իմ մեջ, դա անբացատրելի էր: Երևի տակտիկական սխալները խանգարեցին, առաջին մեղավորը ես եմ: Խոստանում եմ՝ կշտկեմ բոլոր սխալներն ու Հայաստանի պատիվը կշարունակեմ բարձր պահել»,-ասել է հայազգի մարզիկը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունում:

Աղբյուրը՝ Armsport.am