Հայաստանը կհաղթահարի իր շուրջ ծագած դժվարությունները, գլխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, անկեղծորեն հավատում են իրենց երկրին։
Այդ մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել Է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
Պատասխանելով Բալթիկ-Սևծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ Պոդոլյակը հույս է հայտնել, որ դաշինքի դռները բաց կլինեն, և պետք է փնտրել իրավական ու լոգիստիկ բանաձևեր։
«Հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն»,- նշել է Պոդոլյակը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի խոսքով՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։
«Ռազմավարությունը, որը ես հիմա հստակ տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, ինտենսիվ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, որոնց հետ երկխոսությունը պատմականորեն միշտ լավ է եղել»,- ասել է Պոդոլյակը։