Ղրիմին պատուհասած «դարի փոթորիկը» մինչև դարավերջ կարող է կրկնվել մի քանի անգամ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է կլիմայագետ Ալեքսեյ Կոկորինը։

Նրա խոսքով՝ գլոբալ տաքացման հետևանքով՝ ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում վտանգավոր օդերևութաբանական երևույթներ։ Այս երևույթներն աննախադեպ չեն, դրանք եղել են և՛ 18-րդ, և՛ 19-րդ դարերում, սակայն մեր օրերում սկսել են ավելի հաճախ ի հայտ գալ։

Կոկորինը հիշեցրել է, որ 19-րդ դարի համեմատ աշխարհում ջերմային ալիքները սկսել են հինգ անգամ, փոթորիկները՝ երկուսից երեք անգամ ավելի հաճախ լինել։ «Եթե աշխարհի երկրները նվազեցնեն վնասակար նյութերի արտանետումները, եղանակային վտանգավոր իրադարձությունների հաճախականությունը կարող է մնալ «ընդունելի» մակարդակի վրա, սակայն այն դեռ կաճի»,-ընդգծել է կլիմայագետը։

Նա նաև ասել է, որ բնական վտանգների աճը կարող է հանգեցնել պաշտպանիչ կառույցների կառուցման պլանների վերանայմանը: Եթե նման բնական աղետները չափազանց հաճախ են տեղի ունենում, դրանք միտում ունեն ուժեղանալու: