«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե տեղեկություն չունի՝ ինչու Ադրբեջանը հրաժարվեց վերադարձնել լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին։
«Չեմ կարող ասել։ Ես այդ մասին տեղեկություն չունեմ», - ասել է պատգամավորը։
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նույնպես չմեկնաբանեց Էուլջեքչյանին չվերադարձնելու պատճառները: