Wildberries-ը սկսել է աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ: Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է շուկայի հիմնադիր և սեփականատեր Տատյանա Բակալչուկը։
«Այժմ մենք սկսում ենք աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ. նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն մեր հարթակ՝ բոլոր երկրների համար, որտեղ մենք ներկա ենք», - ասել է ձեռնարկատերը:
Բակալչուկն ընդգծել է, որ ռուսական բիզնեսը մնում է առաջնահերթություն, և չինական շուկա մուտք գործելը դրա վրա որևէ կերպ չի ազդի։ Այժմ ընկերության ընդհանուր շրջանառության 90%-ը գալիս է Ռուսաստանից։ Wildberries-ը գործում է Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում և Ադրբեջանում։
Wildberries-ը ռուսական խոշորագույն առցանց մանրածախ առևտրային կայք է: Կայքի շրջանառությունը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճեց 98%-ով և կազմեց 1 669 տրլն ռուբլի։