ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ: Նրա շնորհավորական ուղերձում ասվում է.
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:
Այս սրբազան տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել իրար, հոգատար և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:
Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, հույսով ու հավատով, բարությամբ և ջերմությամբ:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս»: