Հայկական անձնագիրն աշխարհի ամենագրավիչ անձնագրերի ցանկում զբաղեցնում է 74-րդ տեղը։ Այս մասին են վկայում 2024 թվականի առաջին եռամսյակի Համաշխարհային անձնագրային ինդեքսի արդյունքները ներկայացնող Henley & Partners-ի տվյալները։
Ընկերության կողմից 19 տարվա դիտարկման ընթացքում առաջին անգամ վեց երկիր զբաղեցրել է առաջին տեղը՝ առանց վիզայի ճանապարհորդության ռեկորդային թվով հնարավորություններով, որոնցից չորսը Եվրամիության երկրներն են՝ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան, և երկու ասիական երկրներ՝ Սինգապուրն ու Ճապոնիան։ Այս երկրների անձնագրեր ունեցողները կարող են առանց վիզայի ճանապարհորդել աշխարհի 194 ուղղություններով (227-ից):
Երկրորդ տեղը զբաղեցրել են Հարավային Կորեան, Ֆինլանդիան և Շվեդիան (193 առանց վիզայի ուղղություններ), երրորդ տեղը զբաղեցրել են Ավստրիան, Դանիան, Իռլանդիան և Նիդեռլանդները (192)։ Ինդեքսի առաջին 10 երկրները եվրոպական երկրներն են։ Մեծ Բրիտանիան բարձրացել է չորրորդ հորիզոնական (191), իսկ ԱՄՆ-ն յոթերորդ տեղում է (187):
Ռուսաստանը նահանջել է 51-րդ տեղ։ Ռուսաստանի Դաշնության անձնագիրն առանց վիզայի մուտք է ապահովում 119 երկիր:
Այս վարկանիշում Թուրքիան զբաղեցնում է 52-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 70-րդը։