ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեծ տարբերությամբ գլխավորում է Այովա նահանգի խմբակցությունները։ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը վճռորոշ պայքարում են երկրորդ տեղի համար։ Քվեարկությունը տեղի է ունեցել ավելի քան 1600 տեղամասերում, որտեղ հավաքվել էին հանրապետական ընտրողները, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Թրամփն այնքան արագ է հաղթել, որ նրա նախընտրական երեկույթին Դե Մոյնում չի հասցրել շատ մարդ հավաքվել: Սակայն Երևանի ժամանակով՝ առավոտյան ժամը 07:00-ին Թրամփի հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են Այովայի Միջոցառումների կենտրոնի հսկայական դահլիճում, նրանցից շատերը կրել են նրա MAGA (Դարձրե՛ք Ամերիկան նորից մեծ) շարժման խորհրդանիշները: