Հայաստանը շարունակում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, բայց նաև անվտանգային առումով գնում է բալանսավորման ճանապարհով։
Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ Հայաստանի պատկերացումներին։
«Մենք շարունակում ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ, և մենք արդեն խոսել ենք, որ անվտանգային առումով գնում ենք բալանսավորման ճանապարհով։ Այս իմաստով աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ ելնելով Հայաստանի պետական շահից և անվտանգությունից»,-շեշտել է Հովհաննիսյանը։