«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը, ելույթ ունենալով Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մրցանակաբաշխությանը, դիմել է ուսուցիչներին․

«Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, չկան բառեր՝ նկարագրելու ձեր աշխատանքի կարևորությունն ու ձեր առաքելության իմաստը հայ ժողովրդի ինքնության պահպանման և հարատևման գործում։ Դարեր ի վեր, երբ նույնիսկ չենք ունեցել պետականություն և ապրել ենք տարբեր կայսրությունների տիրապետության ներքո, հենց դուք՝ մանկավարժներդ, խնդիր եք ունեցել հային հայ պահելու, և բարձր պատասխանատվությամբ կատարել եք ձեր առաքելությունը»,-նշել է նա իր ելույթում։

Մհեր Ավետիսյանը շփվել է մանկավարժների հետ և «Ռուսական գրքի տան» կողմից մրցանակներ շնորհել մրցույթի հաղթողներին։

Նշենք, որ մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։

Մանրամասները՝ ռեպորտաժում։