Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի միջև հանդիպումն ու ջերմ քննարկումները երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և տարբեր ուղղություններով ավելի ամուր գործընկերության կառուցման ճանապարհով գնալու պատրաստակամության արտացոլումն էին։

Լյուքսեմբուրգում ՀՀ ռեզիդենտ գրասենյակի բացման պաշտոնական արարողությունից հետո նախարարներն անդրադարձել են հաջորդ անելիքներին և պայմանավորվել շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությանը թե երկկողմ, թե ՀՀ-ԵՄ հարթակում նոր ձեռքբերումներ արձանագրելու նպատակով։