Գեղարքունիքի մարզի բնակիչներն այս պահին փակել են Երևան-Մարտունի ճանապարհը։ Նրանք բողոքում են նոր օրենքի դեմ, որով արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։
Ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց, որ ինքը 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորվել է և իր գումարով է բուժում ստացել․
«Եկեք, գնանք, ես իմ տուն ու տեղը ցույց տամ, տեսնեք ինչ պայմաններում եմ ապրում։ Էսքան մարդ էդ ռուսի շնորհիվ է ապրում, թող մի օր էդ կյանքը տեսնի, նոր հասկանա մարդկանցից ինչ է ուզում, մարդիկ հացի փող հազիվ են հայթայթում։ Սերժը կերել է, բայց նենց է արել, որ մարդիկ ապրեն, իսկ Փաշինյանն եկել, ասում է քո վերջին պահած փողը տուր ինձ»,- իր բողոքն արտահայտեց քաղաքացին հավելելով՝
«Հիմա ես պետք ա գնամ Ռուսաստան, աշխատեմ, բերեմ հարկ տամ, որ Նիկոլը պետական ինքնաթիռով թռնի՞ Դուբայ»,- վրդովվեց արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին։