Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Քամիլ Զեյնալիի կալանավորման հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է», նշել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը։

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Զեյնալիին, ով 2020 թվականին Արցախում հայ մարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Հաղորդվող տեղեկության համաձայն՝ նրան բռնել են, քանի որ հայկական կողմը հետախուզում է հայտարարել վերջինիս նկատմամբ։

Ադրբեջանական մեդիա տիրույթում հիստերիա է, թե ինչպես են համարձակվել բռնել իրենց գլխատող մարդասպանին, շուտով նոր հերոս կկերտեն նրանից։

Սա կարևոր նախադեպ է, բայց սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը»։