Առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել բանակցային գործընթացը: Առաջիկա օրերին նախատեսվում է խաղաղության պայմանագրի շուրջ դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել Հայաստանի պատվիրակության հետ»,- ասել է Բայրամովը։