Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան կապ չունի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Նրա խոսքերը մեջբերում է Strana.ua հրատարակությունը։
«Եկեք ֆիքսենք։ Ուկրաինան միանշանակ կապ չունի այս իրադարձությունների հետ»,- ասել է Պոդոլյակը:
Նշենք, որ Սպիտակ տունը հայտարարել է, որ որևէ հետք չի տեսնում, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը։