Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին «Փաստարկներ և փաստեր» հրապարակմանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն նույնիսկ ավելին է, քան եղբայրականը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների այս հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում։ Խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»,- ասել է Պեսկովը։
Հա հայտարարել է, որ «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը»։
«Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երևանում կտիրի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է Պեսկովը։