Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ դրամական փոխանցումներ Ռուսաստանից, տեղի բանկերը մերժում են վճարումները, իշխանություններն իրավիճակը դիտարկում են որպես «ֆորսմաժորային», երկու երկրների առեւտուրը կարող է կանգ առնել, գրել է Dünya թերթը։
Թերթը գրել է, որ տարեսկզբից արտահանողները չեն կարող ինչպես ստանալ փող, այնպես էլ փակել իրենց արտահանական հաշիվները, քանի որ Թուրքիայի բանկերը մերժել են վճարումները Ռուսաստանից։ Սակայն թուրքական արժույթի արժեքի պաշտպանության մասին №32 որոշման կոմյունիկեի եւ արտահանման մասին շրջաբերականի համաձայն՝ արտահանման հասույթը պետք է երկիր հասցվի 180 օրվա ընթացքում։
Առեւտրի նախարարությունն այս շրջանը համարում է ֆորսմաժորային Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար եւ կարող է լրացուցիչ երկարացնել ժամկետը 24 ամսով՝ ծանուցումից հետո։
Թերթը, հղում կատարելով շուկայի տեղի ներկայացուցիչներին, նշել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի առեւտուրը կանգ է առել։