Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Պաշտպանության ուժերը հասնեն մինչև մեծ պատերազմի սկիզբը եղած առաջնագծին, բռնապետ Վլադիմիր Պուտինը կարող է վերադարձնել բոլոր օկուպացված տարածքները։ Այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, հաղթելու համար Ուկրաինային անհրաժեշտ է զենք Արևմուտքից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացում և Մոսկվայի հետ գործընկերների բոլոր տնտեսական կապերի արգելափակումը, հաղորդում է Liga.net-ը։

Նա նշել է, որ այս դեպքում ուկրաինացի զինվորականները պարտադիր չէ, որ գնան 1991 թվականի սահմաններին, բայց դա բավական կլինի վերադարձնել այն տարածքները, որոնք մեծ պատերազմի սկսվելուց հետո գրավվել են Ռուսաստանի կողմից։