Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մեծ թվով ստամբուլցիներ քաղաքի փողոցներում նշում են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հաղթանակը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Ստամբուլի Սարաչհանե փողոցում հաղթանակի տոնախմբությունը զուգահեռվել է մասանկիցների հաճախակի «Էքրեմ՝ նախագահ» և «Էրդողան՝ հրաժարական» վանկարկումներով:
Նշենք, որ մարտի 31-յան ՏԻՄ ընտրություններում 2.28 տոկոսով է ԺՀԿ-ն առավելության հասել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ՝ հավաքելով քվեների 37.77 տոկոսը: