Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի' Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 14:00-ին: Այս մասին տեղեկանում ենք պետքարտուղարության կայքում հրապարակված հանդիպումների ժամանակացույցից:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։