Հիմնանորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհի կմ0+000-կմ7+300 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
7.3կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Արմավիրի մարզի Ծիածան‚ Աղավնատուն-Լեռնամերձ բնակավայրերը։
Շինաշխատանքները մեկնարկել են գարնանը‚ կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Ավելի քան 1կմ տեղամասում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։