Ապրիլի 6-ին' ժամը 14:00-ին «Դվին հյուրանոցային համալիրում» (Պարոնյան փող․ 40 շենք) «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպում է հանդիպում երիտասարդության հետ, որի ընթացքում կքննարկվեն հասարակական տարբեր գործընթացներում երիտասարդների դերը, ներգրավվածությունն ու գաղափարները, կլսվեն նաև առաջարկներ համատեղ ծրագրերի մասին։ Հանդիպումն անցնելու է հարցուպատասխանի ֆորմատով։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվելու նաև երիտասարդ տարիքում առաջնորդ լինելու կարևորությանը, քանի որ շարժումը շատ է կարևորում առաջնորդի ինստիտուտի կայացումը ՀՀ-ում։ Հանդիպման ավարտին կլինի նաև ազատ քննարկում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկություն ունեցող երիտասարդները։