«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 27-ին տեղի կունենա ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հարսանիքը։

Հարսնացուն Արցախի ՆԳ նախարար Արթուր Սարգսյանի դուստրն է, երիտասարդները նշանադրվել են երկու տարի առաջ, իսկ ընկերություն անում էին ավելի վաղ ժամանակներից։ Հարսանիքը նախապես որոշված էր անել 2023-ի հոկտեմբերին, սակայն Արցախի իրադարձությունները ստիպեցին այն հետաձգել:

Մենք տեղեկացանք, որ հարսանիքը կայանալու է Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» ռեստորանում, հրավիրվածների թվում ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են լինելու»: