Հյուսիսային Ամերիկայի երկրների միլիոնավոր բնակիչներ ապրիլի 8-ին ականատես են եղել արևի ամբողջական խավարման, որը տեսանելի է եղել 4000 կմ երկայնքով՝ Մեքսիկայից մինչև Կանադա, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Որոշ հատվածներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել մեքենաների մեծ հոսքի պատճառով։ Երբ լուսինը հայտնվել է Երկրի և արեգակի մեջտեղում, ԱՄՆ Արկանզաս նահանգում բազմաթիվ մարդիկ ամուսնության արարողություն են անցկացրել։
Delta ավիաընկերությունը երկու հատուկ թռիչք է իրականացրել Տեխասից Միչիգան՝ ուղևորներին հնարավորություն տալով ավելի լավ տեսնել խավարումը։
ԱՄՆ-ում մարդիկ բարձրացել են երկնաքերների տանիքներին՝ տեսարանը վայելելու համար։
Արևի ամբողջական խավարում տեղի է ունենում 1-3 տարին մեկ անգամ, սակայն այն հաճախ տեսանելի է լինում երկրագնդի բևեռներից կամ օվկիանոսի կենտրոնից։ Իսկ այս անգամ արևի խավարումը տեսանելի է եղել երեք երկրների՝ Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք խոշոր քաղաքներում։