Ռուսական զորքերը լիակատար վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Բոգդանովկա գյուղը։ Այս մասին իր զեկույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում են ռուսական ԶԼՄ-ները։

«Հարավային» խմբավորման ստորաբաժանումներն ամբողջությամբ ազատագրել են Բոգդանովկա գյուղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՊՆ-ն հավելում է, որ զինվորականները նաև բարելավել են իրավիճակը առաջնագծում և կրակային վնասներ են հասցրել Կրասնոգորովկա գյուղի տարածքում գտնվող 53-րդ մեքենայացված բրիգադի անձնակազմին և տեխնիկային։

Մինչ այս տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ 155-րդ ծովային բրիգադի ռուս զինվորները Ուկրաինայի զինված ուժերին դուրս են մղել ԿԺԴՀ-ի Նովոմիխայլովկա գյուղից:

Ապրիլի 20-ին ռազմական թղթակից և WarGonzo նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովը հայտնել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԿԺԴՀ-ի Սեմենովկա գյուղը:

Ապրիլի 13-ին ՊՆ-ն հայտարարել է, որ զորքերը գրավել են ԿԺԴՀ-ի Պերվոմայսկոյե գյուղը։