Կիրանցում մի քանի օր շարունակվող բողոքի ակցիայի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը․

«Բարի լույս Ձեզ ընկերներ:
Մի հին ընկեր ունենք, որը Ոսկեպար-Կիրանց գծի ակտիվ աջակիցներից է։ Վերջերս ինձ մեղադրել է այն բանի մեջ (տեքստը, իհարկե, երկար էր և իմ բառերով կշարադրեմ), որ այս քաղաքական գծի շրջանակում' հաշվի առնելով բոլոր ֆակտորները թե' ներքին, թե' արտաքին, մենք ուղիղ ճանապարհով գնում ենք դեպի «Միութենական պետություն», և մեղադրել ու միաժամանակ հորդորել է ինձ բանավեճի մեջ չմտնել իր հետ ու որևէ հակափաստարկ չբերել, հավանաբար՝ դե ես մեկ է բան չեմ հասկանում տրամաբանությունից ելնելով: Կարճ ասած' ինքը ճիշտ է և վերջ:

Քանի որ, այս նույն տրամաբանության մեջ և վերջին իրադարձությունների ֆոնին հիմա էլ դարձել ենք ապազգային և ապապետական տարր, ամենայն անկեղծությամբ խնդրում եմ ինձ բացատրել' ըստ ձեզ, ձեր պատկերացումով, ձեր մտածելակերպով, ո՞րն է պետականը, ազգայինը, և ըստ այդմ ո՞րն է ապապետականը, ապազգայինը:

Կրկնեմ, ամենայն անկեղծությամբ ինձ հետաքրքիր է' ո՞վ ինչպես է հասկանում այս ձևակերպումներն, ո՞ւմ համար ինչ էն սրանք նշանակում, անկախ նրանից' անձամբ ինձ կհամարի ապապետական, ապազգային, թե' հակառակը, թե՝ սաղ իրար հետ միասին:

հ.գ. հորդորում եմ, եթե կարձագանքեք հարցիս և կարտահայտեք ձեր կարծիքը, անկախ նրանից' ինչպես եք վերաբերում այս կամ այն մարդուն, մեկնաբանություններում պահպանեք կոռեկտությունը:
Եղեք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն:
կանխավ շնորհակալ եմ»: