Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը մայիսի 23-ի երեկոյան կարևոր բանակցություններ են վարել։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Մինսկ ժամանած Վլադիմիր Պուտինը և օդանավակայանում նրան դիմավորած Ալեքսանդր Լուկաշենկոն ջերմորեն ողջունել են միմյանց և լրատվամիջոցների ներկայությամբ մի շարք հայտարարություններ արել առաջիկա բանակցությունների օրակարգի վերաբերյալ։ Բելառուսի ղեկավարի խոսքով՝ «ավանդույթ է ձևավորվել, որ իրենք միշտ ժամանակ չունեն ցերեկը բանակցություններ սկսելու համար, միշտ սպասում են մինչև կեսգիշեր»։
«Ողջունում եմ ձեզ հայրենի բելառուսական երկրում: Բելառուս ժողովուրդը շատ ուրախ կլինի իմանալ, որ դուք եկել եք։ Սա ընտրություններից հետո առաջին այցելություններից է։ Ես շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ մեր տարածաշրջանի և ապա նաև Անդրկովկասյան տարածաշրջանի համար»,- ասել է Լուկաշենկոն Պուտինին։