Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սա պայքար է, որ ունենանք ազգային, անվտանգ, ինքնիշխան պետություն, որտեղ բոլորս նորից կարող ենք ապահով ապրել ու արարել։
Ուրիշ ոչ մի նպատակ չունի իմ պայքարը։
Իսկ առանց փոփոխությունների լինելու են նոր աղետներ ու պետականության վերջնական կորուստ։
Ավելի մանրամասն իմ պատկերացումների մասին խոսել եմ երեկ Հրապարակում (ելույթիս տեսագրությունը՝ մեկնաբանությունում), իսկ այս օրերին լինելու եմ այնտեղ, որտեղ պայքարի կիզակետն է։
Դուք էլ անտարբեր մի՛ եղեք, հետո՝ ուշ կլինի։ Գուցե՝ անվերադարձ ուշ»։