«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը գրել է.
«Ղեկավարի դեմքով պետք է արտահայտվի ժողովրդի կամքն ու միտքը։
Սիրելի՜ հայրենակիցներ,
մեզանում տեղի ունեցողը քաղաքական և տնտեսական աղետ չէ, այն իրավագիտակցության ճգնաժամ է։
Այն հավատարմության և հաստատակամության ճգնաժամ է։ Այն ճգնաժամ է պատվի և խղճի։ Ընտանիքի ճգնաժամ է։ Գործ ունենք հայի ինքնության և մշակույթի ճգնաժամի հետ»: