Լրագրող Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ցավոք չեմ կարողանա մասնակցել Բագրատ Սրբազանի ասուլիսին, ուստի խնդրում եմ ներկա լրագրողներից ով կցանկանա հնչեցնի հարցս։

Պատվելի Բագրատ Սրբազանը հայտարարել է ստի պարտության և ճշմարտության հաղթանակի անհրաժեշտության մասին։ Սա նշանակում է, որ շարժումը բացարձակ անկեղծ պետք է լինի հանրության հետ։ Ուստի հարց է առաջանում, թե ովքե՞ր էին առևանգել Սուրեն Պետրոսյանին, եթե առևանգել են, ապա ինչու՞ հանցագործության մասին հաղորդում չեն տալիս, եթե չեն առևանգել, ապա որտե՞ղ էր նա ու ու՞մ հետ էր շատ երկար զրույց ունեցել։ Եթե այս հարցի մասին բաց ու հստակ չեք խոսում, ապա ինչպե՞ս եք պատկերացնում ճշմարտության հաղթանակը։

Հ․Գ․ Շատ մեծ հարգանք ունեմ Բագրատ Սրբազանի նկատմամբ ու իր անկեղծության մեկ վարկյան անգամ չեմ կասկածել։ Վստահ եմ այս հարցին անկեղծ կպատասխանի(նախորդ արձագանքը ճիշտն ասած, ոչ մի հարցի պատասխան չտվեց), քանի որ շարժման առաջնորդն (ընտանիքի հայրը) ինքն է ու պատասխանատու է նաև այս դրվագով։ Ովքեր կողմ են այս հարցին տարածեք և գրեք ձեր կարծիքը»։