Հունիսի 21-ին գնալու եմ Տավուշ, տեսնեմ' հեռախոսով նրա ցույց տված փշալարերը կա՞ն, թե ոչ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Փաշինյանի խոսքերին:

«2 անգամ խնդրել եմ, ինձ նկարել, ուղարկել են, ոչ մի ցանկապատ էլ չկա դրված։ Երևի ինչ–որ ոչ տեսանելի տեղ դրել են նկարվելու համար։ Բայց կգնամ իմ աչքով տեսնելու' կա, թե չէ»,–ասաց շարժման առաջնորդը։

Նշեց, որ չի ասում, թե լավ բան է այդ ցանկապատի առկայությունը, ուղղակի հետաքրքիր է' այստեղ էլ են խաբում, ինչպես Սև լճի դեպքում էր, երբ ուրիշ լճի մոտ էին նկարվել։