Ռուսական ֆեդերալ միգրացիոն ծառայությունները հայտարարություն են տարածել, որում առաջարկել են արտասահմանյան քաղաքացիների մուտքը երկիր թույլատրել միայն արտասահմանյան անձնագրերով:

Այսօր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը միգրացիոն ֆեդերալ ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավանություն է տվել այս գաղափարին: Նա իր հերթին հաստատել է, որ այս փոփոխությունը կսկսի ուժի մեջ մտնել 2015թ-ի հունվարի 1-ից:

Ընդ որում, Պուտինը նշեց, որ այս օրենքը չի գործելու մաքսային միության երկրների, այսինքն Ղազախստանի և Բելոռուսիայի քաղաքացիների համար:

Հասմիկ Մանուկյան