Hraparak.am-ը գրել է.

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Այս մասին Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը ասել է Տավուշը հանուն հայրենիքի շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը:

«Սկսած մեր հայրենիքից' Արցախից հրաժարվելով, որը բերեց կործանարար հետըեւանքներ, հայրենազրկում, եւ այսօր շարունակվում է Հայաստանում: Այն մարդիկ, որոնք մտածում էին' Արցախը տանք, հանգիստ ապրենք, այսօր մենք ականտես եղանք, որ Արցախը մեր ուժեղ ամրոցն էր, մեր սուրբ հայրենիքը, որ երկար տարիներ մեր անվտանգության ամրոցն էր, երաշխիքը: Սրանք ճանաչեցին Արցախը Հայաստանի կազմում, Ադրբեջանը հիմա իրենցից պահանջում է ռեպարացիաներ' փոխհատուցուներմ իսկ Ադրբեջանը իր հերթին որեւէ մեկ սանտիմետր ՀՀ տարածքից չի ճանաչել: Հիմա գործակալը որն է: Ադրբեջանը մի հսկայական գումարային պահանջ է ներկայացրել Հայաստանին, որը չփակվելու դեպքում ասում է տարածքով կփակվես, Սեւանով կփակվես կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատով կփակվես եւ սա ֆանտաստիկայի ժանրից չէ: Արդեն հասել է նրան, որ Ադրբեջանը ասում է Սահմանադրությունը պետք է փոխեք եւ այս մարդիկ խոսում են այդ մասին:Մենք նաեւ տեղեկություններ ունենք, որ Տավուշի մարզի սահմանային գյուղերում խաչերի լույսերը անջատել են եւ ասում են, որ իշխանությունների հրահանգով սկսվելու է ապամոնտաժման գործընթաց»,- ասաց նա:

Դանիելյանը նշում է, որ իշխանությունը իրենց շարժմանը անուն է դնում, քանի որ իրականում ոչ մի աշխարհաքաղաքական ուժի կողմից չի ուղղորդվում:

«Այս իշխանությունները արդեն բոլոր կարմիր գծերը անցել են եւ իրենց համար ավելի վտանգավոր ենք դարձել, քան թուրքերն ու ադրբեջանցիները»,-ասաց նա: