Չգիտեմ՝ աշխարհում կա՞ն երկրներ, որոնք այնքան բարեկեցիկ են և անդարդ, որ ԱԺ նախագահի աթոռին նստածը, նախագահի աթոռին նստածը, վարչապետի աթոռին նստածը և ԱԳ նախարարի աթոռին նստածը միաժամանակ արձակուրդ գնան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Դիտարկմանը՝ արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանը մայթերի վերաբերյալ է հանձնարարականներ տվել, նա արձագանքեց. «Որոնք, ներողություն արտահայտությանս համար, ոչ ոք շան տեղ չի դրել: Վարչապետի աթոռին նստածը երկու օր է՝ լայվեր է անում, ո՛չ ՆԳՆ-ին է դա հետաքրքրում, ո՛չ քաղաքապետարանին: Դա մարազմ չի, չգիտեմ՝ ինչ է: Երեկ երեկոյան, որ գնացել է տուն, ի՞նչ է մտածել, որ ինքը երկու օր փոխանակ ուղիղ հանձնարարական տա, այդպես չի անում, լայվով է անում, երեկ էլ իրենց ՔՊ վարչության նիստն է եղել, ու դա ոչ մեկի վեջին չէ: Անտերությունն էլ ո՞նց է լինում»:
Նա նշեց, որ իշխանափոխության համար անհրաժեշտ է, որ ավելի շատ մարդ դուրս գա փողոց, քանի որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ. «Թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհի պատմության մեջ շատ են եղել ղեկավարներ, որոնք տեսել են, որ իրենք անցանկալի են, կամ եղել է ժողովրդի ընդվզում, և հրաժարական են տվել՝ ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, իսկ Փաշինյանն ամեն ինչ անելու է: Այո, ոստիկանական բռնություն է լինելու, խաղաղ քաղաքացիների վրա կրակ բացելու հրաման է տրվելու, վստահ եմ, որ այդ հրամանը կատարող չի լինի: Դրա համար հարկավոր է շատ մեծ կոնսոլիդացիա, որպեսզի Փաշինյանը տարբերակ չունենա»:
Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ՝ սոցիոլոգիական հարցումները, հանրության հետ շփումները ցույց են տալիս, որ առկա է Փաշինյանին հեռացնելու հնարավորություն. «Ընդամենը պետք է միավորվել, և ինչ-որ ժամանակ մեր գործը սարքենք Փաշինյանի հեռացումը: Մենք ապրում ենք մի երկրում, որի ղեկավարի աթոռին նստած մարդուն, ամենատարբեր սոցհարցումներով, 25-30 տոկոսը ընկալում է՝ որպես դավաճան: ՀՀ ամեն երրորդ կամ չորրորդ քաղաքացին համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում