Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ուղղված ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին (1933-1945 թթ.) երեքշաբթի օրը Christie's աճուրդում վաճառվել է 3,992 միլիոն դոլարով, տեղեկացվում է աճուրդի տան կայքում։
Փաստաթղթի գնահատված արժեքը կազմել է 4-6 մլն դոլար։
1939 թվականի օգոստոսի 2-ի նամակում ֆիզիկոսը նկարագրում է նացիստական Գերմանիայի միջուկային ծրագրի աշխատանքը և ենթադրում, որ այս գիտական հետազոտությունը կարող է հանգեցնել միջուկային ռումբի ստեղծմանը։ Ուղերձը, նշում է աճուրդի տունը, Էյնշտեյնի՝ ԱՄՆ նախագահին ուղղված նամակի բնօրինակն է։ Հունգարացի ֆիզիկոս Լեո Սիլարդը՝ Էյնշտեյնի աշակերտը, լրացրել էր ուղերձը, և նամակի ընդլայնված տարբերակն ուղարկել Ռուզվելտին, այն պահվում է Նյու Յորքի Ֆրանկլին Ռուզվելտի անվան գրադարանում: Էյնշտեյնի ստորագրությամբ նամակի հակիրճ տարբերակը հայտնվել է կոլեկցիոներների ձեռքում: Նամակի վերջին սեփականատերը Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենն էր, որը մահացել է 2018 թվականին։